Հոգեկան առողջություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
Մինչև վերջերս կարծիք կար, որ մելամաղձությունն ընկճում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, բացում է ինֆեկցիայի ՙդռները՚, նվազեցնում է դիմադրողականությունը: Բայց, որոշ գիտնականների կարծիքով, դեպրեսիան, հատկապես, եղանակային դեպրեսիան, կարող է հիանալի ծառայություն մատուցել օրգանիզմի ամրացմանը:
«Մարդիկ, հաղթահարելով դեպրեսիան, ավելի ուժեղ ու առողջ են դառնում: Այն կարող է ապրելունակության կատալիզատորը դառնալ, քանի որ մարդը նայել է ու տեսել անհատակ անդունդը»,- կարծում է ամերիկացի հոգեբան Մարջորի Ուոլեսը:
Իսկ վերջերս էլ լույս տեսավ Նյու Յորքի համալսարանի դոկտոր Ջերոմ Ուեյքֆիլդի Հոգեբանները հաստատում են, որ դեպրեսիան կարող է մարդուն հրահրել կյանքում դրական փոփոխություններ կատարելուն, օգնում է սեփական սխալներից հետևություններ անել և կողմնորոշվել ցանկությունների հարցում: Իսկ եղանակի հետ կապված զգացմունքային ֆոնի տատանումներն էլ շատ օգտակար են, դրանք օգնում են օրգանիզմին հարմարվել գեոմագնիսական ֆոնի փոփոխություններին և վերահսկել հորմոնային փոփոխությունները:
Շատ հոգեբաններ վստահ են, որ մարդիկ, ովքեր դեպրեսիա են տարել, այնուհետև ավելի լավ են դիմանում կենսական փոփոխություններին, նրանք առավել ամուր իմունիտետ են ունենում և զգացմունքային ֆոնը կայուն է լինում: Նրանք, ովքեր տառապում են գարնանային դեպրեսիայից, ավելի դյուրին են դիմանում ավիտամինոզին և հազվադեպ են հիվանդանում գարնանային մրսածության հիվանդություններով:
Հաղթահարելով դեպրեսիան, շատերն սկսում են առանձնացնել կյանքում առավել կարևոր հարցերը և մանրմունր խնդիրները նրանց մոտ արդեն քրոնիկական սթրես չեն առաջացնում,- ասում են հոգեբանները, զգուշացնելով, որ հակադեպրեսանտները անզոր են, եթե մարդը չի հրաժարվում մելամաղձություն առաջացնող իր համար սովորական դարձած կենսակերպից:
Մասնագետները նաև ասում են, որ ինչ-որ մեկին դեպրեսիան օգնում է դուրս գալ դժվար իրավիճակից, մյուսին էլ հատակն է տանում:
Աշխարհում, մարդկանց մոտ 5%-ն է, որ երբեք դեպրեսիայի մեջ չի ընկնում: Իսկ շատ-շատերը մեկ անգամ չէ, որ դեպրեսիայի մեջ են ընկել, բայց դրանք էլ են տարբեր տեսակների լինում: Էնդոգեն դեպրեսիաներն առաջանում են, երբ մարդը ներքին հոգեբանական կոնֆլիկտի մեջ է լինում: Այդ վիճակները շատ վտանգավոր են և հաստատ օրգանիզմին ոչ մի օգուտ չեն տալիս: Դեպրեսիայի մյուս տեսակը էկզոգենն է, այսինքն, երբ առաջանում է արտաքին հանգամանքների պատճառով: Դրանցից ապահովագրված չեն նույնիսկ առողջները: Քանի որ մարդիկ տարբեր են, այն հաղթահարելու ուղիներն էլ են տարբեր: Սանգվինիկները և ֆլեգմատիկները արագ են դեպրեսիան հաղթահարում և վիճակից դուրս են գալիս: Նրանց վերապրած նոպան, իրոք, կարող է օգնել ավելի ուժեղ դառնալու համար, և´ հուզականորեն, և´ ֆիզիկապես: Իսկ «անզուսպ» խոլերիկների մոտ դեպրեսիան կարող է ձգձգվել: Նրանք մելամաղձության ֆոնի վրա հաճախ են սիրտ-անոթային հիվանդություններ «վաստակում»: Թույլ մեխանխոլիկներին հարկ է այդ մռայլությունից պարզապես «դուրս քաշել», որպեսզի նրանք ողջ օրերով ու շաբաթներով «չմնան այնտեղ»:
Հինգ նշան այն բանի, որ ձեր թախիծն այնքան էլ լուսավոր չէ
Բնականաբար, տարբերություն կա եղանակային թեթև թախծի և իսկական դեպրեսիայի միջև, որը դեպի հատակն է տանում և, իհարկե, ոչ մի դեպքում օգտակար համարել չի կարելի:
Այդ վիճակի վտանգավորության աստիճանը գնահատելու համար հոգեբանները առաջարկում են պատասխանել մի քանի հարցերի:
- Ձեզ մոտ, նվազագույնը, 7-10 օր շարունակ, ամեն օր, տրամադրությունը վա±տ է, ֆիզիկապես թո՞ւյլ եք զգում, չե՞ք կարողանում կենտրոնանալ:
- Ամեն առավոտ դուք արդեն մելամաղձո՞տ եք արթնանում, վատ մտքերով:
- Ձեր դեպրեսիվ տրամադրությունը չի՞ համապատասխանում օբյեկտիվ իրավիճակին, այսինքն` առաջանում է բարեկեցության ընդհանուր ֆոնի վրա:
- Քնի հետ լուրջ խնդիրնե՞ր ունեք, կամ ցերեկային քնկոտություն է, կամ գիշերային ծանր քուն, շատ վաղ եք արթնանում և այլևս չե՞ք կարողանում քնել:
- Շատ վատ մտքեր ե՞ք ունենում, ապրելու իմաստը չե՞ք տեսնում, և այդ մտքերն էլ հեռու վանել չեք կարողանում:
Եթե այս հարցերից թեկուզ մեկին «այո» եք պատասխանել, հնարավոր է, ձեզ մոտ, իրոք, դեպրեսիայի վտանգավոր տեսակն է և, այնումանեյանիվ, լավ հոգեթերապևտի կարիքը զգացվում է:
Դեպրեսիայի պատճառ կարող է լինել նաև ոչ ճիշտ ընտրված սննդակարգը, որը գիրության պատճառ է դառնում և փակ շրջան է ստացվում: Իսկ ոչ միայն առողջ, այլև լավ ապրելու համար մենք մի քանի խորհուրդներ ենք առաջարկում: Եվ այսպես, չի կարելի…
Արագ սնվել
Որն է խնդիրը. հագեցած լինելու պրոցեսը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ: Գլխուղեղն ազդանշան է տալիս, որ օրգանիզմը քաղցած է: Մարդն սկսում է շատ արագ ստամոքսը ուտելիքով լցնել: Երբ այն լցվում է, գլխուղեղ պետք է հասնի պատասխան ազդանշանը` որ այլևս քաղց չկա: Բայց մարդն այնքան արագ է ուտում, որ այդ ազդանշանը պարզապես չի հասցնում գլխուղեղ հասնել: Եվ նա 2-4 անգամ ավելի շատ է ուտում, քան իրականում անհրաժեշտ է: Իսկ երբ ուտելու ընթացքը դանդաղ է լինում, մանրամասն սնունդը ծամելով, ապա սնունդն արդեն սկսում է մարսվել դեռ ուտելու ընթացքում: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, գլխուղեղն արդեն կուշտ լինելու ազդանշանը ստանում է:
Ինչ անել. սնվել հանդարտ, հաճելի պայմաններում: Ուտելու ընթացքը պետք է տևի 20 րոպեից ոչ պակաս, հենց այդքան ժամանակ է պետք, որ ստամոքսից գլխուղեղ հասնի անհրաժեշտ ազդանշանը:
Ուտելուց առաջ լավ կլինի մեկ բաժակ սովորական ջուր խմել. ստամոքսի ծավալը կլցվի և շատ ուտելն արդեն դժվար կլինի:
Մանրամասն ծամել սննդի ամեն մի կտորը, ցանկալի է նվազագույնը 20 անգամ: Այդ դեպքում և սննդից ստացված հաճույքը ապահովված կլինի, և քիչ ուտելը, և միաժամանակ, աշխատանքից հանգստանալը:
Սնվել աշխատելիս, հեռուստացույցի դիմաց, ընթերցելիս և այլն
Որն է խնդիրը. երբ մարդը սնվում է համակարգչով աշխատելիս, կամ հեռուստացույց դիտելիս և այլն, ապա գլխուղեղը ծանրաբեռնվում է ստացած ինֆորմացիան մշակելու գործընթացով: Նրա համար դժվար է «նկատել» կուշտ լինելու մասին ստացված ինֆորմացիան:
Զբաղված լինելով ինչ-որ գործով, մարդը չի հետևում սննդի քանակին ու որակին: Ուտելն ավարտում է այն ժամանակ, երբ վերջանում է հեռուստահաղորդումը կամ էլ ուտելիքը: Արդյունքը լինում է այն, որ մարդը ոչ միայն շատ է ուտում, այլև չի զգում ուտելիքի համը և ոչ մի հաճույք էլ չի ստանում համեղ ուտելիքից: Օրգանիզմում հաճույքի հորմոնները` էնդորֆինները չեն արտադրվում:
Ինչ անել. վերացնել նման ձևով սնվելու սովորությունը:
Ուտել սթրեսի պատճառով
Որն է խնդիրը. սթրեսային վիճակում մոբիլիզացվում են օրգանիզմի ողջ ուժերը: Շատ հին ժամանակներից է հայտնի, որ սթրեսի ժամանակ օրգանիզմն էներգիայի մեծ կարիք ունի` պաշտպանվելու, կամ, ընդհակառակը, հարձակվելու համար: Արյան մեջ պետք է միանգամից շատ գլյուկոզա անցնի, այդ պատճառով էլ մարդը սթրեսի ժամանակ քաղցրի պահանջ է ունենում: Բայց ժամանակներն այլ են արդեն, մամոնտին հետապնդելը կամ նրանից փախչել արդեն պետք չէ: Եվ հերթական սթրեսից հետո մարդը նորից նստում է աշխատասեղանի մոտ: Բայց սթրեսին արձագանքելու մեխանիզմը նույնն է մնացել: Գլյուկոզայի անհրաժեշտությունը կա, քացրի պահանջը` նույնպես. խուսափելն անհնարին է:
Արյան մեջ շաքարն արագ ճարպի է փոխակերպվում: Եվ մարդը նորից ուտել է ուզում:
Ինչ անել. ատամները սեղմել և չուտել. կամ էլ ծախսել սթրեսի պատճառով արտազատված էներգիան, ընտրելով հարմար տարբերակը (վազել, լողալ, կամ էլ բռնցքամարտի «տանձին» հարվածել):
Այս ամենով հանդերձ, գիրությունից խուսափելու համար, հարկ է ուշադիր լինել նաև տանն օգտագործվող կենցաղային քիմիայի պարագաների հանդեպ:
Լավ կլինի չգնել.
Այնպիսի շամպուններ և լոգանքի համար հեղուկներ, որոնց կազմի մեջ կա պարաբեն կոչվող նյութը (parabenes), օրինակ, մեթիլպարաբեններ: Այդ նյութերն ավելացվում են, որպեսզի ապրանքն առավել երկարատև պահպանվի:
Ինչով են վտանգավոր. տվյալներ կան, որ պարաբենները կարող են ուռուցքի աճ հրահրել: Դրա հետ մեկտեղ, դրանք էստրոգենանման ազդեցություն ունեն: Իսկ էստրոգենի բարձր մակարդակը ճարպակալման պատճառ է դառնում:
Նիտրոզամիններ (nitrosamines, TEA, DEA), օրինակ, տրիէթանոլամիններ, դիէթանոլամիններ:Նյութեր են գույնի ուժեղացման և կայունացման համար:
Ինչով են վտանգավոր. կարող են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ, մաշկի գրգռվածություն, մազերի և մաշկի չորություն, հատկապես զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ:
Դեզոդորանտներ
Ընտրելիս հարկ է ուշադիր լինել, որ դրանց բաղադրակազմում չլինեն ֆտալատներ (phtalates, DEHP, DHP, DBP): Օրինակ, դիմեթիլաֆտալատ, որը բույրի ուժեղացման համար են օգտագործում:
Ինչով է վտանգավոր. մեծ չափաքանակի դեպքում երեխաների մոտ բնածին արատներ կարող է հրահրել, ինչպես նաև, սպերմատոգենեզի խանգարում և ամլություն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ավելի շուտ, մեծ չափաքանակի դեպքում դրանք խանգարում են սեռական հորմոնների արտազատումը:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն